arm eng
Small theatre
  • Ստեղծվել է շուրջ 25 տարի առաջ` պատանեկան դրամատիկական ստուդիայի հիման վրա:
  • 25 տարիների ընթացքում նախնական թատերական կրթություն է տվել 4-15 տարեկան երեխաների, որոնցից շատերը հետագայում ընտրել են դերասանի մասնագիտությունը:
  • Ուսման տարիների ընթացքում երեխաները ուսումնասիրում են հետևյալ առարկաները`

    1. Դերասանի վարպետություն

      Համակարգված վարժությունների և խաղերի շարք նախատեսված երեխաների ստեղծագործական ունակությունների բացահայտման, ուշադրության, երևակայության, հիշողության զարգացման համար: Անհատական և խմբակային իմպրովիզացիաներ առաջադրված թեմաների շուրջ:

    2. Բեմական խոսք

      Շնչառական, ձայնային, արտասանական վարժությունների շարք` երեխաների խոսքը առավել արտահայտիչ դարձնելու համար:

    3. Բեմական շարժում, պար (դասական)

      Առաջադրված հանգամանքներում առավելագույնս արտահայտիչ շարժվելու, մարմնի պլաստիկայի, ռիթմի և կորդինացիայի զարգացմանն ուղղված վարժություններ:

  • Թատրոնը կազմակերպել և շարունակում է կազմակերպել վարպետության դասեր (master-class), բարեգործական ներկայացումներ Հայաստանի մանկատների և սոցիալապես անապահով երեխաների համար:
  • «Փոքր թատրոնն» իր ներկայացումներով մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական ծրագրին, մանկապատանեկան «Նռան հատիկ» (2002, 2003) և “HIGH FEST” (2003, 2004, 2006, 2007) միջազգային թատերական փառատոններին, հյուրախաղերով հանդես եկել Ֆլորենցիայի Գոլդոնիի անվան թատրոնում (2007):
 
Թատրոնի հասցեն` ՀՀ ք. Երևան, Աբովյան փ. 11,
Հեռ.` (010) 56 14 38
Ֆաքս` (010) 34 34 66
E-mail: pokr-tatron@hotmail.com