Մանկապատանեկան թատրոնների միջազգային փառատոնը, որ կոչվում է «Ֆանտաստիկ» եւ տեղի է ունենում երկու տարին մեկ Գերմանիայի Ռուդոլշտադտ քաղաքում, այս տարի հունիսի 19- 22-ը անցել է Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» գործած տպավորության ներքո: Փառատոների քաղաք համարվող Ռուդոլշտադտը շաբաթից ավել ողողված է եղել փառատոնի ազդագրերով, որը պատրաստվել է հենց հայկական թատերախմբի ներկայացման դրվագի հիման վրա:
«Փոքր թատրոնը» փառատոնում հանդես է եկել «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացմամբ (բեմադրությունը` Վ.Բադալյանի), որի հիմքը գերմանացի հեքիաթագիր Միխայիլ Էնդեի համանուն գործն է:
Գերմանիայի մամուլը բացառիկ դրական գնահատականներ է տվել հայկական թատերախմբի ելույթին` զարմանքով փաստելով փոքրիկ դերասանների պրոֆեսիոնալիզմն ու անմիջականությունը:
Գերմանիայի մամուլը բացառիկ դրական գնահատականներ է տվել հայկական թատերախմբի ելույթին` զարմանքով փաստելով փոքրիկ դերասանների պրոֆեսիոնալիզմն ու անմիջականությունը:
Նույնն են եղել նաեւ օտարերկրացի պրոֆեսիոնալների գնահատականները, որոնք բացի մամուլում արտահայտվելուց, գործնական առաջարկ են ներկայացրել. Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնը» ոչ միայն հաջորդ «Ֆանտաստիկին», այլեւ մի քանի այլ փառատոների մասնակցության հրավերներ է ստացել (Իռլանդիա, Մակեդոնիա, Ռուսաստան): Իսկ արդեն կայացածին 25-ամյա «Փոքր թատրոնի» մասնակցության խոչընդոտը եղել է ճանապարհածախսի բացակայությունը, որն ի վերջո տրամադրել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Վահագն Հովնանյանը: Թատերախումբն ունեցել է նաեւ Գերմանիայի հայկական համայնքի աջակցությունը:
|
|
|
|
|
2007 թվականի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 3-ը Իտալիայի Ֆլորեցիա քաղաքում տեղի ունեցավ «ՎերսիլիաԴանցա» իտալական թատերական-պարային ընկերության կողմից կազմակերպված ամենամյա «Թատերական շաբաթ Գոլդոնիի անվան թատրոնում» հյուրախաղային փառատոնը, որին մասնակցում էին Եվրոպայում մեծ համբավ ունեցող, հայտնի թատերախմբեր այդ թվում` Centre of Dance and Movement (Անգլիա), Versiliadanza (Իտալիա), Urs Dietrich (Գերմանիա): Փառատոնին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանի Գեղագիտության Ազգային Կենտրոնի «Փոքր թատրոնը». Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» ներկայացումով: Հրավերի առիթ էր հանդիսացել 2006 թվականի «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը:
«Փոքր թատրոնի» ցուցադրությունները տեղի ունեցան նոյեմբերի 30-ին ժ.12:00-ին (Արվեստի Ակադեմիայի ուսանողության համար) և ժ. 21:00-ին, Ֆլորենցիայի Գոլդոնիի անվան թատրոնում: Ցուցադրություններին ներկա էին տեղական մամուլի ներկայացուցիչները, անվանի բեմադրիչներ և դերասաններ, ինչպես նաև Ֆլորենցիայի Արվեստի Ակադեմիայի թատերագիտության դեպարտամենտի դասախոսական կազմը:
«Խելագարի հիշատակարանը» (բեմադրությունը` Վ.Բադալյանի) արժանացավ հանդիսականի ջերմ ընդունելությանը և մասնագետների բարձր գնահատականին, ինչի մասին վկայում են տեղի մամուլում եղած արձագանքները, ինչպես նաև ցուցադրություններից հետո տեղի ունեցած հանդիպումները հանդիսատեսի հետ:
«Այս երիտասարդ հրաշագործների թատերախումբը Հայաստանից ներկայացրեց իրավամբ բարձր արվեստ: Մինիմալ միջոցներով նրանք ստեղծել են աննկարագրելի մթնոլորտ: Ով կարող էր մտածել, որ այսքան քիչ միջոցներով կարելի է ստեղծել գեղագիտական այսպիսի արժեք: Մենք շատ բան ունենք նրանցից սովորելու…»
(“il Corriere di Firenze. Cultura” 01.12.07)
Հատուկ ուշադրության և բարձր գնահատականի արժանացավ նաև Պոպրիսչինի երիտասարդ դերակատար Արսեն Խաչատրյանի «խորը դրամատիկ խաղը համեմված աներևակայելի դինամիկ և արտահայտիչ պլաստիկայով»
(“Metropoli day” 02.12.07)
Ներկայացումներից հետո եղան այլ փառատոններին մասնակցելու հրավերներ, ինչպես նաև համագործակցության առաջարկներ, որոնցից կարևորագույնը` համատեղ իտալա-հայկական ներկայացման ստեղծումն է: Ստեղծագործական խումբը այժմ աշխատում է այս նախագծի վրա:
|
|
|
|
|